Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում` դատապարտյալի մահվան առնչությամբ

Մարտ 12,2017 19:29

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կաբալյանի (մեղ. ՀՀ քրեական օրենսգրքի 139հ. 2-րդ մասի 3-րդ կետով) հանկարծամահության դեպքի հետ կապված տարատեսակ շահարկումներից խուսափելու համար Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջինս, ունենալով արյան զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ, մշտապես գտնվել է ՔԿՀ-ի բուժանձնակազմի հսկողության ներքո և ստացել համապատասխան դեղորայքային բուժում։

Նախօրեին՝ գիշերը, ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում. հիմնարկի վարչակազմի կողմից անմիջապես կանչվել է շտապ բուժօգնություն, և Ա. Կաբալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, ուր կատարվել են անհրաժեշտ բժշկական գործողություններ։ Վիճակը կայունանալուց հետո դատապարտյալը վերադարձվել է իր պատժի կրման վայրը։ Որոշվել է կազմակերպել հիվանդի մասնագիտացված հետազոտություն։

Քիչ անց նրան է այցելել հիմնարկի բժիշկը, զննել Ա. Կաբալյանին, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ իրեն նորմալ է զգում։ Կարճ ժամանակ անց սակայն՝ ժամը 12:50-ին, նա կտրուկ վատացել է։ Անմիջապես հրավիրել է շտապ բուժօգնության խումբ, որը ժամանել է ժամը 13:15-ի սահմաններում։ Մինչ այդ հիմնարկի բժիշկը փորձել է կատարել վերակենդանացման համալիր միջոցառումներ, սակայն ապարդյուն։ Մարտի 12-ին՝ ժամը 13:20-ին, գրանցվել է Ա. Կաբալյանի կենսաբանական մահը։

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031