Վաղարշապատ համայնքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը
ՏԻՐԱԴԱՎ ՍԻՈՆ ԱԴԱՄՅԱՆԸ՝ ՔՊ-Ի ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ
Երեկ՝ Էջմիածնի 2711-ամյակին նվիրված փակ (ֆինանսական մասով) ձևաչափով միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ Սիոն Ադամյանին շնորհվել է «Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում։
Կա մի էական հանգամանք. Վաղարշապատի ավագանին կազմված է 3 խմբակցությունից՝ 33 ավագանուց։ Այդ որոշմանը կողմ է քվեարկել միայն ՔՊ խմբակցությունը՝ իր 19 անդամներից 17-ը։
Կարդացեք նաև
«Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել, իսկ «Հաղթանակ» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։
Սա առանձնահատուկ է նաև նրանով, որ նման կարգավիճակի շնորհման հարցերում նախկինում, որպես կանոն, եղել է լայն համաձայնություն և միասնական մոտեցում։
Ուստի հարց է առաջանում՝ եթե համայնքի ավագանու մյուս երկու քաղաքական ուժերը չեն աջակցել այդ որոշմանը, ապա ինչպե՞ս է այն ներկայացվում որպես Վաղարշապատ համայնքի միասնական որոշում։
Իրականությունն ավելի պարզ է։
Տիրադավ Սիոն Ադամյանը Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացի չէ։
Նա ՔՊ-ի կողմից ընտրված՝ ՔՊ-ի սրտի պատվավոր քաղաքացին է։
Եվ սա արդեն ոչ թե պատվավոր կոչման, այլ իշխանական հակաեկեղեցական, հակասահմանադրական քաղաքականության հերթական դրսևորման մասին է։



















































