Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Միրզոյանի հանդիպումները Հունաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Մարտ 15,2017 23:33

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 15-ին հանդիպումներ է ունեցել Հունաստանի խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների, մասնավորապես` Պանայոտիս Զխուրիտիսի («Անկախ հույներ» կուսակցության փոխնախագահ), Լիանա Կանելիի (Կոմունիստական կուսակցություն), Սիլվանա Ռապտիի (ՊԱՍՕԿ` Համահունական սոցիալիստական շարժում), Էվի Խրիստոֆիլոփուլուի («Դեմոկրատական համախմբում» կուսակցություն) , Գեորգիոս Կումուցակոսի («Նոր ժողովրդավարություն» կուսակցություն) հետ։

Կարեն Միրզոյանը հույն խորհրդարանականներին է ներկայացրել իրավիճակն Արցախում և նրա շուրջ, ինչպես նաև անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և  Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին՝  ուղղված բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ապահովմանը։

Անդրադառնալով Արցախում պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին ու վերջին զարգացումներին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հաստատակամությունը՝ ամրապնդել ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա հիմնված անկախ պետականությունը։

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության ձևաչափով համագործակցության հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031