Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ շուկայական հարաբերությունները բեւեռացրել է հասարակությունը». Վազգեն Սաֆարյան

Մարտ 20,2017 13:12

Հայաստանի Կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Վազգեն Սաֆարյանի համոզմամբ, հանրությունը սպասում է փոփոխությունների, որովհետեւ անցած 25 տարիներին մարդկանց կյանքի որակը չի բարելավվել:

«Տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություններ պետք է լինեն: Տնտեսվարման գործառույթներում շուկայական տնտեսական հարաբերությունները ցույց տվեցին իրենց ոչ արդյունավետ լինելը, պետությունը պետք է որոշակի միջամտություն ցուցաբերի տնտեսական գործառույթներին, մտցնի պետական պլանավորման մեխանիզմներ տնտեսության կարգավորման գործառույթներում…ազատ շուկայական հարաբերությունները բեւեռացրել է հասարակությունը մի խումբ հարուստների ու հսկայազանգված աղքատների»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պատգամավորի թեկնածուն:

Կոմկուսի ցուցակով առաջադրված մեկ այլ պատգամավորի թեկնածու Մարիամ Շահինյանն էլ պատմեց, որ քարոզարշավի ընթացքում Իջեւան կատարած այցի ժամանակ տեղեկացան, որ փակվել է Իջեւանի թատրոնը. «Մեկ դեպք եմ օրինակ բերում, եղել ենք նաեւ Գեղարքունիքի մարզում, որտեղ այնքան բարձր էր մարդկանց գիտակցությունը, որ ասում էին՝ ինչու են մեզ ցույց տալիս հնդկական սերիալները, մշակույթը պետք է զարգացնենք ու ազգային մշակութային քաղաքականություն պետք է ունենանք, այն գործազրկությունը, որ տիրում է Հայաստանում, պետք է ունենա կոորդինացման կենտրոն, ինչպես խորհրդային տարիներին էր»:

Պատգամավորի թեկնածու Նաիրա Մարտիրոսյանն էլ ասաց՝ ամենուրեք մարդիկ իրենց հարցնում են՝ ինչու եք ուշացել. «Կոմկուսը վերջին տարիներին, կարծես թե, ստվերում էր, մենք պետք է լինենք անպայման ԱԺ-ում, չի կարելի անտեսել մեր 70 տարվա փորձը, կոմկուսը լավ ծրագրեր ունի, որոնք պետք է կյանքի կոչվեն: Մեր ձեռնարկությունները հզոր են, որոնք ապահովում են արտադրանքով թե՛ ներքին շուկան, թե՛ արտահանում են դուրս: Պետք է արդյունաբերության նախարարություն ստեղծել, որը կուսումնասիրի ԽՄ տարիների ձեռնարկությունները, անալիզի կենթարկի՝ ինչու չեն աշխատում: Մեր բանվոր հզոր դասակարգը վերացել է, այդ ձեռնարկություններում աշխատող մարդիկ աշխատանք չունեն, գնում են դուրս»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031