Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆանտաստիկա է. ՌԴ ԱԳՆ-ն՝ Վրաստանից Հայաստան ռազմական շարասյան անցման մասին

Մարտ 24,2017 17:36

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով հերքել է Ռուսաստանից Աբխազիա С-300 զենիթային հրթիռային համակարգեր ուղարկելու, ինչպես նաև Վրաստանից Հայաստան ռազմական շարասյան անցման մասին հաղորդագրությունները: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

«Քարոզչական խառնաշփոթի պատճառ է դառնում ամեն ինչ. և՛ Աբխազիայի՝ Վրաստանի հետ սահմանին անցակետերը կրճատելու վերաբերյալ օրինական որոշումը, և՛ երկկողմանի համաձայնագիրը, որը Հարավային Օսիայի քաղաքացիներին թույլ է տալիս անհատական պայմանագրերով ծառայել ռուսական բանակում, «տեղեկատվական հնարք» է Աբխազիայում հավելյալ C-300 տեղակայելու մասին հաղորդագրությունները: Ֆանտաստիկա է նաև Վրաստանից Հայաստան ռուսական ռազմական շարասյան անցման մասին պատմությունը» ,-ասվում է ՌԴ ԳՆ-ի հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ «այս ամբողջ ներկայացումը նվիրված է մարտի 28-29-ին Անդրկովկասի հարցով ժնևյան քննարկումներին»:

«Ըստ ամենայնի, Թբիլիսն պատրաստվում է շարունակել երկխոսության սաբոտաժը ժնևյան հարթակում: Ահա և նախապես ձևավորվում է առճակատման-հիստերիկ մթնոլորտ»,-հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

Մարտի 22-ին Վրաստանի նախկին իշխող կուսակցության («Ազգային միասնական շարժում») առաջնորդներից Նուգզար Ցիկլաուրին հայտարարել էր, որ Քվեմո Քարթլի շրջանում նկատվել են բեռնատար ավտոմեքենաներ՝ ռուսական պետհամարանիշներով, որոնք բեռ են տեղափոխել: Ցիկլաուրիի խոսքով՝ ըստ ամենայնի, բեռնատարները տեղափոխել են «ԲՈՒԿ» զենիթային հրթիռային շարժական համալիրներ, որոնք իբրև թե Վրաստանից ուղևորվել են Հայաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031