Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձանից շատ փոքր 8000 տղերքի դնում էին զոհասեղանին, դե կներեք, ձեր կայֆերի, ձեր ցանկությունների՞ համար». Սասուն Միքայելյան

Մարտ 26,2017 19:58

«Ոչ մեկ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան  լինի իրավունք չունեն մեր ազատության վրա ազդել, որովհետեւ այդ նվաճումներն անհատական չեն, այլ համաժողովրդական, եւ մենք պարտավոր ենք կանգնել, համախմբվել ու այս արհավիրքի դեմն առել… այսօր, եթե այդ մարդիկ հոխորտում են՝ վեց շրջան պետք է տանք, եթե այս իշխանությունների դրվածքով առաջ գնանք, կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը»,- այսօր Վանաձորում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:

Նա հայ ժողովրդին համախմբման կոչ արեց. «Ժողովուրդ ջան, այսօր այս մարդիկ ուզում են հող տան, Լեւոն Տեր-Պետրոսյանը հոխորտում է, թե երկրի ազատության, մեր ժողովրդի, տնտեսության համար գնում եմ խաղաղության, ինչի՞ դիմաց, վեց շրջան տալո՞ւ, ինքը շա՞տ գիտի՝ այդ վեց շրջանում ինչ է կատարվել, երբ ազատագրել ենք: Ասում է՝ տեսա՞ք քառօրյա պատերազմում այդքան երեխա զոհվեց, պարո՛ն նախագահ, հիմնադիր նախագահ, ես քսանմեկ տարեկան եմ եղել, որ զենք եմ վերցրել, ինձանից շատ փոքր 8000 տղերքի դնում էին զոհասեղանին, դե կներեք, ձեր կայֆերի, ձեր ցանկությունների՞ համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031