Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրանք գողական չեն, ՀՀԿ-ի ակտիվիստներն են, սեւ շոր են հագել, ընկել թաղերը». Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)

Մարտ 26,2017 21:37

«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանն այսօր Վանաձորում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք իշխանության միակ թիրախն են:

«Ինչու են անդրադառնում մեզ, փորձում հարվածել «Ելքին», բնականաբար, մեզ որեւէ հարված չի դիպչում, որովհետեւ իշխանության միակ թիրախը մենք ենք, այն ուժերը, որ իբր թե գնում են բան փոխեն, նրանք ընդդիմադիրի տեսքով ձեր ձայները հավաքում են, որ տանեն միացնեն իրենց»,- ասաց պարոն Մարուքյանը:

Նրա խոսքով, հիմա քաղաքացիներն ասում են՝ բոլոր քաղաքական ուժերը նույնն են. «Նույնը չեն, եթե ձեզ համար բոլորը նույնն են, գնացեք այդ նույններին ընտրեք, մենք նույնը չենք, տարբեր ենք, մենք «Ելք» ենք առաջարկում, քաղաքական սերնդափոխություն ենք առաջարկում, եթե նույնը լինեինք, այս հինգ տարիներին ես ու Նիկոլ Փաշինյանն այլ կերպ կաշխատեինք»:

Պարոն Մարուքյանն անդրադարձավ նաեւ ցուցակագրումներին ու ընտրակաշառք բաժանելուն. «Եթե մեկը մտածում է, որ Հայաստանի հանրապետության քաղաքացին գին ունի, ու այդ գինն իր մտածածով հինգ հազար, տասը հազար դրամ է, գլուխը պատին է տվել: Նա մեր թշնամին է: Ով կաշառք է բաժանում, նա երկրի անվտանգության դեմ է գործողություն անում, թող որեւէ մեկը չասի՝ դրա մեջ ի՞նչ կա, որ: Նա ով իր ձայնը վաճառում է, չի ուզում ունենալ պետություն»:

Պատգամավորի թեկնածուն նաեւ ասաց, որ իրենց որեւէ մեկը լավություն չի անում, որ ձայն է  տալիս, իրենք առաջարկում են իրենց ծառայությունը, դա կամ ցանկանում են կամ չեն ցանկանում:

Պարոն Մարուքյանը նաեւ կոչ արեց՝ թույլ չտալ, որ մեկը ճնշի, բռնանա իրենց ազատության վրա. «Այս թաղամասում մեկը եկավ ասաց, այս թաղում գողականներ կան վախեցնում են, քարոզարշավ են անում ՀՀԿ-ի համար, մարդը պետք  կողմնորոշվի կամ գողական է, կամ ՀՀԿ-ի շտաբի ակտիվիստ է: Մի՛ վախեցեք դրանցից, դրանք գողական էլ չեն, դրանք ՀՀԿ-ի ակտիվիստներն են, սեւ շոր են հագել ընկել թաղերը, դրանք գողականի հետ ի՞նչ կապ ունեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031