Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս. Մեր քվեարկությունը կատարեցինք` հայցելով, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց

Ապրիլ 02,2017 11:24

Ապրիլի 2-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:

Քվեարկությունից հետո այս առիթով Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Մեր քվեարկությունը կատարեցինք` բարին մաղթելով, հայցելով, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց, զարգացում և ապահովեն խաղաղ, անվրդով կյանք, նաև հավելեն մեր ժողովրդի կյանքում լավատեսություն, հույս ու հավատ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց»:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930