Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդևան Գրիգորյանն առաջ անցավ Վարդան Ղուկասյանից

Ապրիլ 03,2017 11:22

Նախնական տվյալներով, Շիրակի մարզում «Ծառուկյան դաշինքով» առաջադրված Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ստացել է 13 հազար 942 ձայն։ Նա իր ձայների քանակով երկրորդ տեղն է զբաղեցնում Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուներից։

Հիշեցնենք, որ առաջին տեղում ՀՀԿ ցուցակով առաջադրված «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանն է, որը ստացել է 14 հազար 399 ձայն։

Վարդևան Գրիգորյանը իր ձայներով առաջ է անցել նաև այդ նույն դաշինքով առաջադրված Գյումրու նախկին քաղաքապետից՝ Վարդան Ղուկասյանից։ Վերջինս, նախնական տվյալներով, հավաքել է 12433 ձայն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930