Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Ապրիլ 03,2017 19:21

Ապրիլի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ցավակցական գիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, հոգևոր դասի և հայ ժողովրդի անունից վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և Ռուսաստանի ողջ ժողովրդին:

«Հայցում ենք մեր Տիրոջը երկնային օթևաններում ընդունել զոհվածների հոգիները: Թող Աստված Իր Սուրբ Հոգով մխիթարի նրանց ընտանիքներին ու բարեկամներին և շուտափույթ ապաքինում պարգևի բոլոր վիրավորներին», – նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում` մաղթելով, որ Ամենողորմ Տերը խաղաղ և ապահով պահի Ռուսաստանը և նրա բարեպաշտ ժողովրդին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                     

Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930