Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկանք 2017 թ. առաջին եռամսյակում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

Ապրիլ 04,2017 15:11

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ տեղեկանքը, որում նշված ժամանակահատվածում մահացության դեպքերի թիվը՝ ըստ հանգամանքների, ներկայացված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ:

Ըստ այդմ՝ 2017-ի առաջին եռամսյակում գրեթե եռապատկվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը, համապատասխանաբար նվազել են սպանության և ինքնասպանության դեպքերը: Նկատենք, որ 2016-ի նույն ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում արձակված 101.400 կրակոցների պայմաններում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը կազմել է 3, իսկ 2017-ի 43.459 կրակոցների դեպքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը կազմել է 8: Սա վկայում է մարտական հերթապահության անվտանգության կանոնների ոչ պատշաճ պահպանման  և անվտանգության միջոցների ոչ բավարար մակարդակի մասին: Տեղեկանքում ներկայացված են նաև մահացության առանձին դեպքերն ու դրանց հիման վրա հարուցված քրեական գործերի ընթացքը, հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ կիրառված զինատեսակները և դրանց կիրառման քանակը:

Նկատենք, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը առավել հաճախ կիրառել են 60 և  82 մմ տրամաչափով ականանետներ և տարբեր տեսակի նռնականետներ: Կիրառվել են նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, սակայն ԼՂ ՊՆ պաշտոնական կայքը իր հաղորդագրությունների մեջ հիմնականում չի նշել վերջիններիս տեսակը: Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930