Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ կորածի մոր՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը կվերականգնվի. դատարանն անվավեր ճանաչեց ՊՆ որոշումը

Ապրիլ 10,2017 16:38

2017 թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, հրապարակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի ներկայացրած հայցի քննության արդյունքում կայացված վճիռը:

Դատարանն անվավեր ճանաչեց Ս. Սարգսյանի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ՀՀ ՊՆ որոշումը, ոչ իրավաչափ ճանաչեց Ս. Սարգսյանի կենսաթոշակին վերաբերող փաստաթղթերը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը չփոխանցելու գործողությունները և պարտավորեցրեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ փոխանցել դրանք: Ս. Սարգսյանի կենսաթոշակի վճարումը դադարեցնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցը կարճվեց: Հիշեցնենք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Ս. Սարգսյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է դեռևս անցած տարվանից, կերակրողին կորցնելու հիմքով կենսաթոշակ ստանալու՝ Ս. Սարգսյանի իրավունքը վերականգնելու պահանջով առաջին դատական նիստը կայացել է 2016 թ. մարտի 29-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930