Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքներ կտարվեն սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու ուղղությամբ

Ապրիլ 10,2017 16:56

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Երևանի ավագանու 2017թ. մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև շտկել այն թերությունները, որոնք այդ մասով նկատվել էին մայրաքաղաքի ընտրական տեղամասերի մուտքերում՝ ԱԺ ընտրությունների օրը:

Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին էլ տրվել է հանձնարարական` պատշաճ տեսքի բերելու գովազդային այն վահանակներն ու վայրերը, որոնք օգտագործվել են ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ դրանք նախապատրաստելով Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների նախընտրական փուլում համապատասխան կիրառման համար:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930