Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել Դավթաշենում ծառերի ապօրինի հատման համար

Ապրիլ 15,2017 18:26

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, կատարված ծառահատումների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ ծառահատումներն իրականացվել են 2017 թվականի ապրիլի 8-ին՝ բենզասղոցի միջոցով՝ ՍՊ ընկերության տնօրենի կողմից։ Վերջինս հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ հատումներն իրականացրել է մաքրման և մշակման նպատակով և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Փաստաբանի կողմից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել բենզասղոցը։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՍՊԸ տնօրենին ապրիլի 14-ին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբուսաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մեղադրյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու և դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930