Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայմանավորվածություն խախտողներին հարցրեք». Վարդան Բոստանջյան (տեսանյութ)

Մայիս 06,2017 00:46 Share

«Պայմանավորվածություն խախտողներին հարցրեք, ինձ ինչո՞ւ եք հարցնում»,-մայիսի 5-ին կառավարության ընդունելությունների տանը պատգամավորական մանդատների շնորհման արարողության ժամանակ լրագրողներին ասաց «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով դաշինքի մի շարք պատգամավորների կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու փաստին:

Թե հստակ ինչ պայմանավորվածություն է խախտվել, Վարդան Բոստանջյանը հորդորեց իրենից չհարցնել, փոխարենը՝ հարցն ուղղել ինքնաբացարկի դիմում ներկայացրածներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել