Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ցուցադրեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ինքնաբացարկի դիմումները՝ նոտարական վավերացմամբ

Մայիս 03,2017 19:55 Share

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորների ինքնաբացարկի աղմկահարույց դիմումները, որոնք ներկայացված են եղել իրենց, բոլորը եղել են նոտարական վավերացմամբ:


Ավելի ուշ ԿԸՀ-ն ցուցադրեց այդ դիմումները լրագրողներին:

Հարցին՝ բոլորը նույն նոտա՞րն էր հաստատել՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ չի ստուգել:

ԿԸՀ նախագահն ասաց, որ կոռեկտ չէր ԿԸՀ-ում հարցնել, թե ինչու են հրաժարվել իրենց մանդատներից, որովհետեւ դա նրանց իրավունքն է:

Ինչպես արդեն հայտնել ենք, «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի դիմումը հետ վերցրած 12 թեկնածուներից 4-ին մանդատ չհասավ: Տիգրան Մուկուչյանը բացատրեց, թե ինչու այդպես եղավ. «Եթե տարածքային ընտրական ցուցակից մանդատ են ստանում, բնական է, որ այնտեղից մանդատ է ստանում ավելի մեծ քվե ստացած թեկնածուն: Եթե երկու թեկնածու ներկայացրել էր ինքնաբացարկի վերաբերյալ դիմումներ, հետո չեղյալ են համարում իրենց դիմումները եւ այնտեղից էլ կուսակցությունն ունի 1 մանդատ, ապա բնական է, որ այդ մեկ մանդատը կստանա այն թեկնածուն, ով ավելի շատ քվեներ ունի: Եվ կային թեկնածուներ, որոնք համապետական ցուցակում էին, իրենց համարները ավելի ուշ էր, հետեւաբար չեն ստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել