Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Հաղթանակի և Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին

Մայիս 10,2017 14:25

Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ մասնակցեց Բուխարեստի՝ Խորհրդային հերոսների զինվորական գերեզմանատանը տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը, որտեղ, ի թիվս այլ դեսպանությունների՝ խորհրդային ազատարար զինվորի հուշարձանին ծաղկեպսակ զետեղվեց նաև Հայաստանի դեսպանության կողմից, Այնուհետև, Բուխարեստի Հայոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանայի և Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևորականի մատուցմամբ տեղի ունեցավ հիշատակի կարգ:

Նույն օրը դեսպան Գասպարյանն Արջեշի նահանգապետի հրավերով Եվրոպայի օրվա միջոցառումներին մասնակցելու նպատակով մեկնեց նահանգի վարչական կենտրոն Պիտեշտի քաղաք, որտեղ՝ Արջեշի նահանգային խորհրդում, տեղի ունեցավ դեսպան Գասպարյանի և Արջեշի նահանգապետ Դան Մանուի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցությանն ու այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։ Հաշվի առնելով Գյումրի և Պիտեշտի քաղաքների միջև 2012 թ-ից հաստատված եղբայրական կապերը` պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք բարձրացնել մարզային մակարդակի:

Այնուհետև, դեսպան Գասպարյանը մասնակցեց Եվրոպայի օրվան նվիրված «Միություն բազմազանության միջոցով» խորագրով հանրային միջոցառմանը, որի ընթացքում տեղի հայկական, հունական, ֆրանսիական և իտալական համայնքները ներկայացան գեղարվեստական ծրագրերով:

Արջեշի նահանգապետը և Հայաստանի դեսպանն այցելեցին Վասիլե Միլեա հրապարակում տեղակայված հայկական տաղավար, որտեղ տեղի հայ համայնքի ջանքերով ցուցադրված էին հայկական ազգային տարազներ, պատկերներ, գրքեր, ամսագրեր, հայկական խմիչքներ, մրգեր ու ուտեստներ:

Բացօթյա համերգային միջոցառման ընթացքում ներկայացվեց հայ ժողովրդի հնամյա պատմությունն ու մշակույթը, Ռումինիայի զարգացման գործում հայերի ակնառու ավանդը: Այնուհետև, դուդուկի կատարումներով հանդես եկավ Տիմիշոարայի ֆիլհարմոնիայի մենակատար Կոսմին Բալեանն իր խմբի հետ: Միջոցառմանը մասնակցեց և կատարումներով հանդես եկավ նաև ռումինահայ հայտնի երգչուհի և դերասանուհի Կորինա Կիրիակը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031