Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծման գաղափարն ինքնատիպ նվեր կլինի մայրաքաղաքի հոբելյանին». Տարոն Մարգարյան

Մայիս 10,2017 18:03

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարան:

Ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է արտադրամասում և հետևել գորգերի ստեղծման ընթացքին: Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրության այստեղ կիրառվող տեխնոլոգիաները և հմտությունները՝ գործարանի արտադրության գծով գլխավոր տնօրեն Լեոնիդ Անդրիասյանը նշել է, որ ամբողջությամբ պահպանվում են հայկական գորգերի ավանդական ոճերն ու դիզայնը:

Նաև նշվել է, որ ընկերության գորգերն առանձնանում են իրենց բնական գունային հարստությամբ, ինչը հաջողվել է շնորհիվ բրդյա թելերի ներկման բնական մեթոդների ներդրման՝ ընդգծելով, որ տվյալ ներկերն էլ ստացվում են Հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից, ինչպես հազարամյակներ առաջ:

Այցի շրջանակում նկարիչ-դիզայներ Նաիրա Մխիթարյանը Երևանի քաղաքապետին է ներկայացրել «Էրեբունի-Երևան 2800» գորգի նախագիծը, որի մեկնարկը տրվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական մասնակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ընկերության գործունեությունը ներկայացնելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով հայկական գորգագործության ավանդույթների պահպանումն ու դրանց շարունակականության ապահովումը, վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստ է աջակցելու ընկերությանը:

Քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծման գաղափարը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ինքնատիպ նվեր կլինի մայրաքաղաքի հոբելյանին:

«Երևանն իսկապես մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում Էրեբունի-Երևան 2800-ամյակի տոնակատարություններին: Մինչ պետական հանձնաժողովի ստեղծումը՝ Երևանի քաղաքապետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն արդեն նախապատրաստական աշխատանքներ է տանում տարբեր ուղղություններով: Հոբելյանի առթիվ մայրաքաղաքում տարբեր նախաձեռնություններ կլինեն, որոնցից մեկն էլ «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծումն է, որն իր տեղը կգտնի Երևան քաղաքի պատմության թանգարանում: Շենգավիթ վարչական շրջանում էլ արդեն իսկ տրվել է նոր կամրջի կառուցման մեկնարկը, որը ևս կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը: Եվ, ընդհանրապես, խոշորածավալ բոլոր մեր ծրագրերը, որոնք կյանքի կկոչվեն այս տարիների ընթացքում,  մենք նվիրելու ենք Երևանի 2800-ամյա հոբելյանին», – նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031