Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր ծիրանի». ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանները բացակայում են տեսանելի վայրից, շուրջ 30 րոպե ամբողջությամբ խափանված է եղել հեռարձակումը (Տեսանյութ)

Մայիս 14,2017 08:11

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը երեկ հետևել է ընտրատեղամասերում առկա իրավիճակին և արձանագրել է, որ 14.05.2017թ. 01:20 –ի դրությամբ կից ներկայացվող տեսանյութում արտացոլված ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանները բացակայում են տեսանելի վայրից` տեսախցիկների տեսադաշտից:

Մենք այս երևույթը դիտարկում ենք որպես ՀՀ ընտրական օրենքի խախտում և ունենք մտավախություն, որ հանցագործության հետքերը թաքցնելու համար սերվերների վրայից կհեռացվեն հանցակազմ պարունակող տեսագրությունները:

Քանի որ նաև թիվ 4 ընտրատարածքի ընտրատեղամասերում շուրջ 30 րոպե ամբողջությամբ խափանված է եղել հեռարձակումը, իսկ 9/46 –ում արձանագրել ենք ոստիկանների կողմից չհրկիզվող պահարանի հետ կատարվող գործողություն` տեղափոխություն և պահարանի բացված դռներ:

Տեսախցիկների միջոցով տեսնում ենք նաև, որ Ավան համայնքում թվով 23 ընտրատեղամասից 12-ում սեյֆ չկա, համենայն դեպս տեսախցիկի առջև տեղադրված չէ:

Չորրորդ ընտրատարածքի տեղամասերում տեսախցիկներն անջատվեցին:

Պահանջում ենք պատկան մարմիններից հաշվետվություն իրավիճակի վերաբերյալ:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031