Լրահոս
Օրվա լրահոսը

Մուկուչյանը՝ ընտրություններին ավանցիների ակտիվ մասնակցության մասին (Տեսանյութ)

Մայիս 14,2017 13:34

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր մինչև ժամը 11-ը գրանցված ընտրողների՝ 11,19 տոկոս մասնակցությունը սպասելի ակտիվություն է համարում:

«Եթե մենք համեմատում ենք ԱԺ ընտրությունների հետ այս ժամի դրությամբ ԱԺ ընտրություններից եղել է 14,5 տոկոս մասնակցություն»,-ասաց պարոն Մուկուչյանը:

Հարցին՝ ինչով է պայմանավորված, որ հենց Ավան վարչական շրջանում են ամենաակտիվ մասնակիցները, որտեղ ոչ միայն նախկինում Տարոն Մարգարյանն է եղել վարչական շրջանի ղեկավար, այլեւ հենց այդ շրջանում է բնակվում գործող քաղաքապետ և առաջադրված քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը, պարոն Մուկուչյանը պատասխանեց՝ ասելով, որ դա անսովոր չի կարելի համարել, քանի որ դրանք հենց այն թվերն են, որոնք կան. «Չնայած այն հանգամանքին, որ օրենքով նույնիսկ չէր էլ նախատեսվում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեսախցիկներ տեղադրել, դրանք տեղադրված են: Քաղաքական երեք ուժերին էլ տրված է հնարավորություն ավելի լայն ձևով հետևելու այդ ամբողջ գործընթացին, ինչին հետևելով՝ կարող է յուրաքանչյուրը պարզել, որ այն թիվն է ներկայացված, որը համապատասխանում է քվեարկությանը մասնակցած ընտրողներ թվին»:

Մեր դիտարկմանը, թե կան ահազանգեր, որ մի շարք տեղամասերում կես ժամ և ավելի ժամանակով հեռարձակումը խափանվել էր, պարոն Մուկուչյանն ասաց, որ կարող է լինեն խափանման առանձին դեպքեր, ինչը բնական է: Նա նշեց, որ դրա պատճառները ամենատարբեր կարող են լինել, սակայն արագ արձագանքում են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031