Լրահոս
Օրվա լրահոսը

Սամուել Սեւյանը դուրս եկավ առաջին հորիզոնական, Վարուժան Հակոբյանը՝ երրորդ

Մայիս 18,2017 14:42 Share

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «2017 Spring Chess Classic» շախմատային փառատոնի երկրորդ տուրում մեր հայրենակիցներ Սամուել Սեւյանը (նկարում) ու Վարուժան Հակոբյանը հաղթանակ տարան:

Սեւյանը երրորդ տուրից առաջ 1,5 միավորով միանձնյա գլխավորեց գրոսմայստերական «C» խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Հակոբյանը («A» խումբ) մեկնարկային օրվա անհաջողությունից հետո բարձրացավ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել