Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Վայոց ձորի մարզի խոշորացվող համայնքների խնդիրները

Մայիս 24,2017 15:53

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նախօրեին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր` խոշորացվող համայնքների խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, ղեկավարները, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և խոշորացվող համայնքների ղեկավարները:

ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն իր խոսքում ներկայացրել է խոշորացվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումները, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխությունները:

Համայնքների ղեկավարներն իրենց մտահոգող հարցերն են ուղղել փոխնախարարին և մարզպետին: Հանգամանորեն պատասխանելով համայնքապետերի հարցերին` Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ խոշորացման արդյունքում առաջանում են ֆինանսական խնայողություններ բնակավայրերի բյուջեներում, որոնց միավորված չափը հնարավորություն է տալիս բնակավայրերում իրականացնել ավելի մեծ սպասարկման ծառայություններ կամ կատարել ներդրումային ծրագրերի համար պահանջվող համաֆինանսավորումները:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031