Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին զանգի» օրն անչափահասների կողմից մեքենա վարելու դեպքեր չեն արձանագրվել. ՀՀ ոստիկանություն

Մայիս 27,2017 11:08

Մայիսի 26-ին հանրապետության ավագ դպրոցներում հնչեց վերջին զանգը: Շրջանավարտների ևս մեկ սերունդ սկսեց ինքնուրույն ընթացքը կյանքում: Օրն իսկապես տոնական էր, և բարեբախտաբար որևէ
պատահար, միջադեպ ու տհաճություն չխաթարեց
տոնականությունը: Արդյունք տվեց և՛ ոստիկանության աշխատանքը
մանկավարժների ու ծնողների շրջանում, և՛ զրույցները շրջանավարտների հետ, և՛ հասարարակական կարգի պահպանման ուժեղացված ծառայությունը զանգվածային միջոցառումների ժամանակ ու ժամանցի վայրերում, որ սկսվեց վաղ առավոտից ու շարունակվեց մինչև ուշ գիշեր, մինչև հանդիսությունների ավարտը, և՛ ճանապարհային ոստիկանների աչալրջությունը երթևեկության կարգի ու կանոնների պահպանման գործում: Շնորհակալ ենք ծնողներին ոստիկանության հետ սերտ համագործակցության, զգոնության, ինչպես իրենց զավակների,
այնպես էլ հանրային անվտանգության հանդեպ պատասխանատու
վերաբերմունքի համար:

Արդյունքում՝ ոչ մի վթար ու վրաերթ, հասարակական կարգի ու
համակեցության կանոնների խախտման ոչ մի դեպք: Մայրաքաղաքում նույնիսկ «Վերջին զանգի» օրն անչափահասների կողմից մեքենա վարելու դեպքեր չեն արձանագրվել, իսկ մարզերում այդ պատճառով ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված շուրջ հարյուր տրանսպորտային միջոցների տերերը, որոնք չեն անսացել ոստիկանության հորդորներին ու կոչերին, ինչպես և
հայտարարվել էր, պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ
խստությամբ:

Հուսով ենք, որ հաջորդ «Վերջին զանգին» նման իրավախախտների թիվն ավելի փոքր կլինի, իսկ հանարային իրավագիտակցության աստիճանն՝ ավելի բարձր: Կրկին շնորհավորում ենք մեր շրջանավարտներին դպրոցն
ավարտելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ ու
ձեռքբերումներ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031