Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

Մայիս 27,2017 11:20

«Միայն մայիս ամսվա մեջ կաշառք վերցնելու համար ձերբակալվել է ՊԵԿ երեք բարձրաստիճան պաշտոնյա: Հերթական ձերբակալութունը եղել է երեկ. այս անգամ ձերբակալվել են ՊԵԿ Բավրայի անցակետի պետ Երեմ Մարգարյանն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը:

Հետաքրքիրն այն է, որ Մարգարյանը ՊԵԿ հնաբնակներից է, բարձր պաշտոններ է զբաղեցրել մաքսային ծառայությունում, իսկ Բավրայի անցակետի ղեկավար դարձել էր ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ  երեկ պաշտոնանկ է արվել նաեւ ՊԵԿ Բագրատաշենի անցակետի պետ Սողոմ Մելիքսեթյանը, որի անունը շրջանառվում էր Հայաստան ապօրինի ճանապարհով ադրբեջանական խնձորներ բերելու պատմության համատեքստում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031