Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքաբերի սահմանագծում «Խաղաղության այգին» կոռոգվի կաթիլային եղանակով

Մայիս 29,2017 14:50

«Արար» հիմնադրամի գործադիր տնօրեն, «Սահման» ՀԿ համահիմնադիր, լիբանանահայ, ՀՀ քաղաքացի Ջորջ Տաբակյանը Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի սահմանագոտում, ադրբեջանական հենակետերի դիմաց «Խաղաղության այգի» է հիմնել: Տաբակյանի ֆինանսական միջոցներով, Բերքաբեր գյուղի բնակիչների միջոցով տնկվել է արքայանարնջի (կորոլյոկ) 110 ծառ: Հաջորդ տարի այգու ծառերի թիվը կավելանա: Ընդհանուր առմամբ կտնկվի արքայանարնջի 300 ծառ, որոնցից յուրաքանչյուրը կկրի այն մարդկանց անունները,ովքեր իրենց կյանքն ու գործը նվիրաբերել են հայ ժողովրդին, Հայաստանի անվտանգությանը:

Մի քանի օրից «Խաղաղության այգում» կտեղադրվի ոռոգման կաթիլային համակարգ, որը դյուրին եւ ապահով կդարձնի այգու ոռոգումը: Առաջիկայում այգում նաեւ ցուցանակներ կտեղադրվեն: Ջ. Տաբակյանն ասաց, որ ադրբեջանական զինուժը «Խաղաղության այգու» վրա չի կրակել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները՝ Ջորջ Տաբակյանի ֆեսսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031