Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ դիվանագիտական դպրոցում բացվեց «Եվրոպա» լսարանը

Մայիս 29,2017 20:20

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, տեղի ունեցած միջոցառման ժամանակ Դպրոցի լսարաններից մեկն անվանակոչվեց Եվրոպա, ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկիի ներկայությամբ բացվեց «Եվրոպա» լսարանը՝ ի գնահատումն դիվանագիտական դպրոցին Եվրոպական միության ցուցաբերած նշանակալից օժանդակության:

Իր խոսքում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանը կարևորեց Դիվանագիտական դպրոցին դրա հիմնադրումից ի վեր Եվրոպական միության ցուցաբերած շարունակական և նշանակալից օժանդակությունը և այդ օժանդակության դերը դիվանագետների նոր սերնդի կրթության գործում:

Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Իր խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն անդրադարձ կատարեց դիվանագիտությանն առնչվող նրբություններին՝ ընդգծելով, որ ժամանակակից աշխարհի մարտահրավերներն ավելի բարդ և պատասխանատու են դարձրել դիվանագետի գործը:

Միջոցառման ավարտին դեսպան Սվիտալսկին Դպրոցի ունկնդիրների առջև հանդես եկավ ԵՄ արտաքին քաղաքականութան վերաբերյալ դասախոսությամբ:

Տեղեկանք. Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնվել է 2010 թվականին: Իր գործունեության սկզբից ի վեր աջակցություն է ստացել Եվրոպական միության կողմից, ինչը վերջին չորս տարիներին իրականացվել է՝ Վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանն ուղղված ընդգրկուն ծրագրի շրջանակում, դպրոցին հնարավորություն տալով առաջնակարգ մասնագետներով իր ունկնդիրների համար ապահովել կրթական բարձրակարգ ծրագրեր, ինչպես նաև ներգրավվել միջազգային մասնագիտական համագործակցության ծրագրերում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031