Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվեցին ԲՀԿ պատգամավորների պատգամավորական լիազորությունները (Տեսանյութ)

Մայիս 30,2017 11:30

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված ՀՀ ԱԺ արտահերթ նիստը։ Գրանցվեց 90 պատգամավոր, քվորումն ապահովված էր։

Մինչ օրակարգային հարցերի անդրադառնալը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Հետո պատգամավորները սկսեցին շնորհավորանքներ հնչեցնել դահլիճում։ Պարոն Բաբլոյանը նկատողություն արեց, թե «մնացածը ընդմիջմանը»։

Այնուհետև հայտարարեց, որ հիմք ընդունելով մայիսի 19-ի՝ ԲՀԿ-ական պատգամավորներ Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի և Հարություն Ղարագյոզյանի հրաժարական տալու մասին դիմումները և առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքի 154-որ հոդվածի 1-ին կետով՝ դադարեցվում են նշված պատգամավորների պատգամավորական լիազորությունները։

Երբ պարոն Բաբլոյանը հայտարարեց, թե ըստ ժամանակացույցի կգումարվեն չորդ 1,5 ժամանոց նիստեր, այնուհետև կես ժամ ընդմիջում, պարոն Փաշինյանը հակադարձեց, թե կարծում է, որ այսպիսի ավտոմատ մոտեցում բոլոր նախագծերին ընդունելի չէ, քանի որ կան կարևոր նախագծեր։ Օրինակ՝ կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրենսդրական փաթեթը, ՀՔԾ-ին ու Քննչական կոմիտեի վերաբերյալ փաթեթների համար առաջարկեց, որ տևողություն չսահմանվի և քննարկվի սովորական ընթացակարգով։

Արա Բաբլոյանը պատասխանեց, թե ժամանակացույցը իրենք չեն սահմանում, քննարկման ենթակա չէ, դա սահմանված է արտահերթ նիստի ժամանակացույցով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031