Լրահոս
Օրվա լրահոսը

«Կլյաուզնիկները չեն եկե՞լ». «Երրորդմասցի Լյովիկի» գործով նիստը հետաձգվեց (Տեսանյութ)

Մայիս 30,2017 13:07

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով հերթական դատական նիստը հետաձգվեց: Մեղադրյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից գրություն էր ստացվել դատարան, համաձայն որի՝ մեկ այլ նիստի մասնակցելու պատճառով  փաստաբանը չի կարող ներկա լինել եւ խնդրում է նիստը հետաձգել:

«Կլյաուզնիկները չեն եկե՞լ»,-այս խոսքերով մեղադրյալները մտան դատական նիստերի դահլիճ: Նրանք նկատի ունեն հայցվոր կողմին, որը դատարան չէր ներկայացել:

Հիշեցնենք, որ նախորդ նիստերում կրքերը թեժացել էին՝ կողմերը վիրավորական արտահայտություններ էին նետել միմյանց հասցեին:

Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 13-ին, ժամը 14 00-ին:

«Հը, հոգնե՞լ եք»,-հարցրեց դատավորը երեք մեղադրյալներին: «Ո՞վ լինի՝ մեր տեղը չի հոգնի…Անիմաստ նստելը հեշտ չի»,-պատասխանեցին նրանք:

Հիշեցնենք, որ Վահան Հակոբյանը (հայտնի որպես «Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը («Ծըգլ») մեղադրվում են 2015թ. մարտի 4-ին քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանին՝ «Երրորդմասցի Լյովիկ», եւ նրա երկու ընկերներին սպանելու մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031