Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործով նիստին ամբաստանյալ Կոկոլյանը չէր ներկայացել

Մայիս 30,2017 18:45

Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Araratnews.am եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործի քննությունը: Նախնական նիստը հետաձգվեց, քանի որ դատարան չէին ներկայացել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը ու Araratnews.am լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտած Ջուլիետա Կոկոլյանը: Վերջինս դատարանին տեղեկացրել էր, որ չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի երեքին:

Հիշեցնենք, որ Ջուլիետա Կոկոլյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2017 թվականի ապրիլի երկուսին ԱԺ ընտրությունների ընթացքը լուսաբանող լրագրող Շողիկ Գալստյանի նկատմամբ բռնություն գործադրելով, խոչընդոտել է  վերջինիս լիազորությունները կատարել:

Լեւոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ընտրությունների ընթացքը լուսաբանող լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելով, խոչընդոտել է վերջինիս լիազորությունները կատարել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031