Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների իրավունքների պաշտպանությունը, հաշմանդամության խնդիրները,  բռնության և թրաֆիքինգի դեպքերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են. Ա. Թաթոյան

Հունիս 01,2017 10:23

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղերձը՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով

Հունիսի 1-ը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր, նշվում է 1950 թվականից: Այդ պաշտպանությունը արդյունավետ և խորքային դարձնելու համար աշխարհում բազմաթիվ կարևոր փաստաթղթեր են ստորագրվել. 1959 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխաների իրավունքների հռչակագիրը, 1989 թ.՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Փաստաթղթերն ստորագրած պետությունները պարտավորվել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար երեխայի պաշտպանությունը խտրականության բոլոր ձևերից:

2016 թվականին Հայաստանում ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը: Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին արտոնում է իրականացնել «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Անցյալ տարվանից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: Իրականացվում են  պարբերական և ըստ անհրաժեշտության այցեր երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ և հանրակրթական ուսումնական հաստատություններ: Երեխաների իրավունքների պաշտպանությունը, հաշմանդամության խնդիրները,  բռնության և թրաֆիքինգի դեպքերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են:

Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր օրենքների հիմքում երեխայի լավագույն շահն է, իսկ երեխայի իրավունքներից կարևորը ընտանիք ունենալու, ընտանիքում ապրելու իրավունքն է: Պետության պարտականությունն է բոլոր դեպքերում ապահովել երեխայի լավագույն շահը և ստեղծել պայմաններ, որ երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում:

Սիրելի երեխաներ, շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի կապակցությամբ և մաղթում եմ անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք և խաղաղ հայրենիք:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930