Ջավախահայ գործիչների բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ
Պահանջում ենք պարզաբանել Ձեր խոսքերը և ԱԺ բարձր ամբիոնից ներողություն խնդրել
🔷Մենք՝ ջավախահայ հասարակական գործիչներս, խորը վրդովմունքով ենք ընդունել ՀՀ իշխանության այն հայտարարությունը, թե որքան ուժեղ է հայկական Սփյուռքը, այնքան ավելի թույլ է Հայաստանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե իբր Սփյուռքը Հայաստանին հիմնականում օգնություն է ցուցաբերել «պատառոտված և հին հագուստի» տեսքով։
Կարդացեք նաև
🔷Մենք նման արտահայտությունները համարում ենք վիրավորական, նվաստացուցիչ և անարդար վերաբերմունք հայկական Սփյուռքի, այդ թվում՝ ջավախահայերի նկատմամբ, քանի որ Ջավախքում ապրող հայությունը միշտ ապրել է և շարունակում է ապրել Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացներով։
🔷Եվ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար երբեք օտար երկիր կամ վերացական հասկացություն չի եղել․ այն միշտ եղել է և շարունակում է մնալ բովանդակ հայության Հայրենիքը։
🔷Տասնամյակների ընթացքում ջավախահայերը Հայաստանի Հանրապետությանը և Արցախին ցուցաբերել են էական նյութական և բարոյական աջակցություն։
🔷Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հայկական Սփյուռքը Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը ընկալում էր որպես ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս ապրող հայության՝ ողջ հայ ազգի ղեկավարություն՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։
🔷Եթե այսօր Դուք Ձեզ հեղինակություն չեք համարում հայկական Սփյուռքի նշանակալի հատվածի շրջանում, դա հարց է, որը Դուք իրավունք ունեք ինքնուրույն լուծելու։
🔷Սակայն դա Ձեզ իրավունք չի վերապահում Հայաստանը հակադրել Սփյուռքին և արհեստական ճեղք ստեղծել Հայաստանի հայերի և Հայաստանից դուրս ապրող հայերի միջև։
🔷Ջավախքը հիշում է։ Ջավախքը օգնել է։ Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը։


















































