Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը մեծ թվով հետևորդներ ունի հեռավոր Բանդիվանում. փոքրիկները երազում են գյուղովի ոստիկան դառնալ (Տեսանյութ)

Հունիս 01,2017 17:41

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Aravot.am-ը Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան գյուղի երեխաներից հետաքրքրվեց, թե ի՞նչ ցանկություններ ունեն ու ի՞նչ են երազում դառնալ։

«Ուզում եմ աշխարհին խաղաղություն լինի, էրեխեքն էլ միշտ ուրախ լինեն»,-ասաց փոքրիկներից մեկը՝ նշելով, որ ուզում է բժիշկ դառնալ, քանի որ այդ մասնագետի կարիքը իրենց գյուղում շատ կա։

Ի զարմանս մեզ՝ գյուղի փոքրիկների մեծ մասը երազում է ոստիկան դառնալու մասին։ Մեր հարցին, թե ինչո՞ւ եք որոշել գյուղովի ոստիկան դառնալ, ո՞ւմ օրինակին եք հետևելու, ո՞վ է ձեզ ներշնչում, նրանցից մեկն ասաց. «Ցածի մայլի ձյաձյան»։

Գյուղի կանանցից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են երեխաները երազում ոստիկան դառնալու մասին, գյուղում ոստիկաններ շատ կա՞ն, որոնց օրինակին ուզում են հետևել, կանայք ասացին, որ գյուղը 8 ոստիկան ունի, բացի այդ, մեծ թվով կամավորական-զինվորականներ կան, որոնք պարբերաբար այցելում են Արցախ՝ առաջնագիծ։ «Երեխաները էնքան համազգեստով տղամարդ են տեսնում գյուղում, որ գիտեն իրենք էլ պիտի մեծանան, համազգեստավոր դառնան», -ասացին կանայք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930