Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսի կողաշրջվելուց տուժած երեխաները գնացել էին ծնունդի․ մանրամասներ դեպքից. «Հայկական ժամանակ»

Հունիս 03,2017 12:36

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից տեղեկացրին, որ միայն մի երեխա է իրենց մոտ գտնվում։

«Երեք երեխա է տեղափոխվել մեզ մոտ, երկուսն արդեն գնացել են տուն, միայն մեկն է հիմա մեզ մոտ՝ 12-ամյա Գևորգ Խալաթյանը, նեյրովիրաբուժական բաժանմունքում է, վիճակը բավարար է, շոկային վիճակ չի եղել, վիճակը նորմալ է»,-տեղեկացրին հիվանդանոցից։

Վթարից տուժած երեխաները՝ այդ թվում Գևորգը, բարեկամներ են և ծնունդի էին գնացել։

«Բոլոր տուժած երեխեքն էլ մերն են եղել, բոլորն էլ մայրիկների հետ են եղել, գնացել էին երեխաներից մեկի ծնունդին՝ Մոնումենտ, հետ վերադառնալուց եղել է դեպքը, բայց հիմա բոլորի վիճակը լավ է, միայն Գևորգն է դեռ հիվանդանոցում, բայց վիճակը նորմալ է, կայուն է։ Թե ինչպես է եղել դեպքը, չգիտեմ, բայց ժողովուրդն ասում են, որ նորմալ վարորդ է եղել, դե վատացել է, բոլորի հետ էլ կարող է լինել»,-ասաց երեխաների հարազատներից մեկը։

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930