Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոթվար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունիս 03,2017 15:56

Հունիսի 3-ին, ժամը 08:32-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի ցուցանակի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառերին, այնուհետև շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 32-րդ կմ-ի մոտակայքում «Daewoo Nexia» մակնիշի 34 PP 547 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Կ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, այնուհետև՝ կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 1996 թ. ծնված Հ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Չարենցավան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և ուղղել ավտոմեքենան։

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930