Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պաշտոն՝ Աժ Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանին

Հունիս 06,2017 13:18

«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, որը 15 տարի շարունակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր, սակայն այս տարվա ԱԺ ընտրություններից հետո մանդատ չստացավ իր քաղաքական ուժի չընտրվելու պատճառով, նշանակվել է Ոսկեվազի գյուղմթերքների, կոնյակի  ու պահածոների  վերամշակման գործարանի գլխավոր տնօրեն։ Գործարանի սեփականատերը Արթուր Բաղդասարյանն է։

Այս մասին  Aravot.am-ին տեղեկացրեց Հովհաննես Մարգարյանը՝ նշելով, որ «մի փոքր» հեռացել է քաղաքականությունից։ Նա ներկայացրեց, որ հսկայական գործարան է, գյուղոլորտում կարևոր դերակատարություն ունեցող արտադրական միավորում է, ունի մեծ թվով աշխատակիցներ, թեև հետամուտ են լինելու նոր աշխատեղերի ստեղծմանը։  Նշենք, որ  Ազգային ժողովի էջում տեղ գտած տեղեկատվության համաձայն` Հովհաննես Մարգարյանը գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո says:

    Հմի էլ կոնյակ պտի տանի?Կաթի փոշին ինչխոր մարսեց:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930