Լրահոս
Օրվա լրահոսը

Քարդաշյանների ընտանիքի մասին լուրերը մարդկանց ուշադրությունը շեղելու համար է». Ամերիկացի լրագրող

Հունիս 06,2017 21:21

Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահայտնի անկախ լրագրողներից մեկը համարվող Դավիթ Բարսամյանն այսօր Երեւանի գրադարաններից մեկում մեդիայի գործառույթների մասին դասախոսություն կարդաց:

Նրա խոսքով, մեդիա պրոպագանդան ու ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իրար հետ կապված են. «Մեդիան սիրում է ինքն իրեն ներկայացնել որպես օբյեկտիվ, հավասարակշռված, կողմնակալությունից ազատ, բայց իրականությունն այլ բան է ասում: Մեդիան գործում է որպես զանգվածային ոչնչացման զենք: Այն ամենը, ինչ ներկայացվում է որպես նորություն, երբեմն ծածուկ, երբեմն կոպիտ, պրոպագանդա է»:

Ըստ նրա, այնքան կենտրոնացում կա ոչ խորը լուրերի վրա, օրինակ՝ Քարդաշյանների ընտանիքի շուրջ լուրերը. «Ժամ առ ժամ պատմություններ են մեզ հասնում իրենց ամուսնությունների, բաժանումների, Հայաստան այցի, Մալիբուում գնումների մասին եւ այլն: Այս ամենը մեդիայի գործառույթների մաս է կազմում, մարդկանց ուշադրությունը կարեւոր բաներից շեղելու համար է, որ ուշադրություն չդարձնեն՝ ինչ է կատարվում ԱՄՆ-ի ներսում եւ աշխարհով մեկ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930