Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի հերթական նիստը

Հունիս 08,2017 19:07

Հունիսի 8-ին Սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի հերթական նիստը, որը վարում էր «Ազդակ» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը: Նիստին մասնակցում էին Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, «Հայկական ՓիԱր ասոցիացա» ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, նախարարության աշխատակիցներ:

Նիստին հեռակապով միացել էին Արցախի Ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը,  «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա), «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը (Լիբանան), «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը (Իրան), «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա), «Նոյեվ Կովչեգ» համառուստանյան հայկական ամսաթերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը, «Արմենիա» օրաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Ռուբեն Գազանճյանը (Արգենտինա), «Պայքար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Վարդիվարյանը (ԱՄՆ):

Մասնակիցները նիստի մեկնարկին իրենց մտահոգությունը հայտնեցին երեկ Իրանում իրականացված ահաբեկչական գործողությունների  կապակցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին գործուն աջակցության համար և շնորհավորեց «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանին «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրվելու առթիվ:

Այնուհետև ներկաները քննարկեցին 2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի լուսաբանման հետ կապված մի շարք հարցեր: ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը ներկայացրեց Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի լուսաբանման ծրագիրը, որի վերաբերյալ հնչեցին առաջարկություններ և դիտարկումներ: «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը կարևորեց համաժողովի ուղիղ հեռարձակումը օնլայն հարթակներում ևս:

Մասնակիցները անդրադարձան նաև Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին օտար լրատվամիջոցներում աշխատող հայազգի լրագրողների մասնակցության խնդրին:

Նիստի ընթացքում կարևորվեց համահայկական հիմնախնդիրների ներկայացումը տեղեկատվական հարթակում: «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը մասնավորապես նշեց. «Պետք է ավելի զարգացնել պետականակենտրոն մտածողությունը հայաստանյան և Սփյուռքի լրատվամիջոցների և լրագրողների շրջանակներում, և լրատվությունը ծառայեցնել նախևառաջ Հայրենիքի բարօրությանը»:

Մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնք կնպաստեն Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ամբողջական և համապարփակ լուսաբանման կազմակերպմանը:

Նիստի ավարտին քննարկվեցին ընթացիկ հարցեր:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930