Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը Շահան Գանտահարյանին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ

Հունիս 09,2017 19:21

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին:

Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տեղեկատվական ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը:

Երկրի ղեկավարը Շահան Գանտահարյանին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ, որով երկարամյա ազգանպաստ գործունեության համար պարգեւատրվել է «Ազդակ» օրաթերթը:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել <<Ազդակ>> օրաթերթի գործունեությունը՝ նշելով, որ այն իրականացնում է կարեւոր ու հայրենանվեր առաքելություն:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930