Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գործող Սահմանադրությունը պետության համար իրավական թյուրիմացություն է

Սեպտեմբեր 18,2026 13:30 Share

Իսկ նիկոլյան մշակվող սահմանադրությունն ակնհայտ կապիտուլյացիա է, պետական հանցագործություն

Սկիզբը՝ «Առավոտ» օրաթերթ 12.09.2026-ում

 

Արձանագրենք, որ բոլոր իշխանությունների կողմից մշակված բոլոր սահմանադրությունների 1995 թ., 2005 թ., 2015 թ. թույլտվությամբ, Պետական ապարատի կառավարման (ՊԱԿՀ-ի) աշխատանքի չգրված, սակայն կարևորագույն նպատակային խնդիրը եղել ու մնում է ՀՀ պետության պոտենցիալ կարողության թալանը։ ՀՀ-ում գրված բոլոր սահմանադրությունները, իրավական նորմերը, դեմոկրատական ինստիտուտները ֆիկցիա են։

2015 թ. Սահմանադրությունը գրվել է Սերժ Սարգսյանի պատվերով, իսկ 2026 թ. նոր նախագծվող Սահմանադրության պատվիրատուն Ալիևն է, որի կատարման պատասխանատվությունը նա վստահել է իր տեղապահ-փաստաբան Նիկոլին։  Ահա բերեմ շատ թարմ օրինակ, թե ինչպես է ՆՓ-ը քայլ առ քայլ մոտենում ՆՓ-ալիևյան սահմանադրության իրականացմանը։

Ցանկացած նոր նախագծման դեպքում, առաջնահերթ մշակվում, արձանագրվում է հետա­զոտ­ման օբյեկտի, մեր դեպքում ՀՀ պետության, նպատակային խնդիրները, կարմիր գծերն ու սահմանափակումները, նրանց միջև առաջնահերթությունը, մշակվում են հետազոտման օբյեկտի, տեխնիկական առ­ա­ջադրանք­­ների էսքիզային  տարբերակները, այնուհետև հիմնա­վորվում են առանցքային տեխնիկա­կան նախագծերը և տրվում է տեխնիկո-էկոնոմիական գնահատականները։ Հին ճահճացած ՊԱԿՀ-ի ավերակների բազայի վրա մշակված նոր ՆՓ-ալիևյան սահմանադրությունը նախապես դատապարտված է նույն անփառունակ ճակատագրին, ինչ-որ բոլոր նախկին և այսօրվա «գործող» կեղծ ու շինծու, մոխրացած Սահմանադրական դատարանն է ու Սահմանադրությունն է։

Ուստի գործող, կառավարման առումով, հայ ժողովրդի համար անարդյունավետ, աննպատակ, անսկզբունք բաց կառավարումով ՊԱԿՀ-ի փոխարեն, իմ աշխատանքներում առաջադրվում է 10-15 տարվա կտրվածքով, անցումային նոր ՊԱԿՀ, կոլեգիալ խորհրդարանական կառավարումով ՊԱԿՀ-ը (ԿԽԿ ՊԱԿՀ, Սինգապուրի, Շվեյցարական, Իսրայելական մոդելներին անալոգ, հիբրիդային սկզբունքով նախագծած) և դրա բազայի վրա մշակված է նոր տարբերակ սահմանադրական կառավարման կենտրոնը (ՍԿԿ) կամ նոր սահմանադրական ստրուկտուր-ֆունկցիոնալ կառավարման մոդելը, կառույցը։ ՍԿԿ -ը իրականացնում է ոչ միայն հսկման, գնահատման, կառավարման ֆունկցիաներ, այլև հակակոռուպցիոն կառավարման կենտրոնի հետ համատեղ ձևավորում են նոր սահմանադրական պատասխանատվության ինստիտուտը։

ՀՀ-ի ՊԱԿՀ-ի ստրուկտուրայում նոր ավտոնում ու անկախ գործող սահմանադրական պատասխանատվության ինստիտուտը, որը բաղկացած է շղթայաձև կապված Սահմանադրական նորմերի մոդելավորման կենտրոնից (ՍՄԿ), Սահմանադրական աուդիտորական կենտրոնից (ՍԱԿ) և Սահմանադրական դատարանից (ՍԴ), կոռուպցիոն կառավարման կենտրոնի հետ համատեղ գործում են նախագահական հսկման համակարգի ներքո։

Այս սահմանադրական պատասխանատվության ինստիտուտի նախագիծը 3 անգամ ներկայացրել եմ նախագահին, որտեղից բացարձակորեն ոչ մի պատասխան չեմ ստացել, 5 անգամ վարչապետին, ԱԴՆ-ը, Նոր սահմանադրությունը նախագծող հանձնաժողովին, որտեղ իմ առաջարկությունները ընդունվում են ի գիտություն և վերջ։ Մինչդեռ ես առաջարկում եմ հավաքել Հայաստանի լավագույն մասնագետների ուղեղային անալիտիկ խումբ, որպեսզի գնահատեն գործող ՊԱԿՀ-ը, նոր նախագծվող ՆՓ-Ալիև սահմանադրությունը և իմ կողմից առաջադրված համակարգային փոփոխությունները։ Լռում են համառորեն։

Իմ կողմից առաջադրված «ՀՀ պետության հզորացման  բանաձևի» գործարկման հիմնական նախապայ­մա­նը, դա ՀՀ պետության անվտանգային, ռազմաքաղաքական, տնտեսական բազայի հզորացումն է, կայուն և հուսալի, խաղաղ ստեղծագործ կյանքի ապահովումը, հայ մարդու կյանքի որակի, ու իրավունքի, քաղաքակրթական ինտելեկտուալ մակարդակի աճը, ինստի­տու­ցիոնալ, սահմանադրական, օրինական կարգի, օրենքի պոզիտիվ դիկտատուրայի արմատա­վորումը։ Արձանագրենք, որ ՀՀ ՊԱԿՀի ռացիոնալ գործունեության հիմնական կարևորագույն նախապայմանները կարելի է համարել ՀՀի ապագաղութացումը, ապակուսակցականացումը, ապակոռում­պացումը։ Մեր կողմից առաջադրված ԿԽԿ ՊԱԿՀ-ի, «Հզոր ՀՀ-ի կառուցման» նախագծի համար ՀՀ ՊԱԿՀ-ի, նրան համահունչ գրված սահմանադրությունը պետք է կյանքի կոչեն, ռեալիզացնեն հետևյալ կարևոր ստրատեգիական նպատակային խնդիրները։

Նախապես պետք է արձանագրեմ, որ մեր կողմից նոր նախագծված ՀՀ ՊԱԿՀ-ը, և ապա նրա վրա ձևավորված սահմանադրությունը, իրենց ֆունկցիոնալ բովան­դակությամբ ու ճարտարապետությամբ հնարավորինս չափով գործում են համահունչ ու ադեկվատ, նրանք համապատասխանում են միմյանց ու անմնացորդ կարող են կյանքի կոչել հետևյալ առաջնային ՀՀ ստրա­տեգիական խնդիրները։

  • ՀՀ հզոր պետության կառուցման հիմնական առաջնային խնդիրը դա ա) ՀՀ ՊԱԿՀ-ի ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական ստրատեգիական նպատակային խնդիրների ձևակերպումն է։ բ) Այդ խնդիրը անմնացորդ իրականացնող ՀՀ ՊԱԿՀ-ի ռացիոնալ տարբե­րակի սինթեզը, գ) Այդ նոր ՊԱԿՀ-ի բազայի վրա ադեկվատ ձևավորված սահմանադրական կարգի մշակումը, ինստիտուցիոնալ պետության կառուցումը։
  • ՀՀ պետության լիարժեք ապագաղութացումը, պետական ապարատի կառավարման համակարգի (ՊԱԿՀ) ապակուսակցականացումը (լյուստրացիա, վեյթինգ) և ապակոմունիստականացումը։ Բոլոր իշխանական կլանների գործունեությանը պետք է տրվի իրավա-քաղաքական գնահատական։
  • ՀՀ պետության տոտալ ռազմականացումը։ ՀՀ պետք է դրվի ռազմական ռելսերի վրա, իրականացվի պրոգրեսիվ միլիտարիզացիա, բանակաշինություն: Պետք է ավելացնել, խորացնել պետական անվտանգության ու քաղպաշտ­պանության հուսալիությունը, կառուցելով ստորգետնյա ռազմական բազաներ ու լոգիստիկ ցանց, ապահովվի ազգ-բանակ համակարգի ճկուն ու սինխրոն համագործակ­ցությունը։ Պետք է խորացնել ստորգետնյա պաշտպանական համակարգի ինֆրաստրուկտուրան։ ՀՀ-ն պետք է ունենա խելամիտ ռազմական դոկտրինա, որը այսօր չկա։ Պետք է ԱԹՍ-ի, ՀՕՊ, ՌԵԴ համակարգերի կրթական, մասնագիտական հզոր բազա և տեղական արտադրություն։
  • Ինստիտուցիոնալ ՀՀ-ի կառուցումը, նոր սահմանադրական բազայի ու օրենքի պոզիտիվ դիկտատուրայի հիմքերի վրա։
  • Ռեալ էկոնոմիկայի ու ռազմական արդյունաբերության հզորացումը;
  • Ռազմաքաղաքական, տնտեսական, պոտենցիալի ռացիոնալ և սինխրոն դիվեր­սիֆի­կացիա միջազգային ուժային կենտրոնների հետ և տրանսնացիոնալ, էներգետիկ, ֆի­նան­սական ցանցերի հետ փոխշահավետ համագործակցությունը: ՀՀ-ը պետք է դուրս գա կղզիացված, բլոկադայի գորշ զոնայից։
  • Կրթական, լուսավորչական, գիտատեխնիկական մտքի զարգացման դինամիկայի, պարտադրված պրոգրեսիվ աճ, նոր քաղաքակրթական կուլտուրական հեղափոխություն։ Կրթական պոզիտիվ դիկտատուրայի մեխանիզմի գործար­կումը։ Կրթական համակարգի անվերապահ ու տոտալ ռազմականացումը։
  • Հայ մարդու, քաղաքացու կյանքի որակի բարձրացումը, հայ մարդու իրավունքների պաշտպանումը:
  • Հայաստան-Սփյուռք մերձեցումը Իսրայելին անալոգ սկզբունքով, ազգակենտրոն, սկզբունքային խնդիրների միա­ձուլումը, սփյուռքի տեղի և դերի բարձրացումը: Նոր կենտրոնաձիգ-հայակենտրոն ցանցային ՀՀ պետության ձևավորումը, վերին պալատի, սենատի ստեղծման բազայի վրա: Սփյուռքը  պետք է դառնա ՀՀ պետության զարգացման հիմնական քաշող ուժը, լոկոմոտիվը։

Մեր կողմից նախագծված բազմաէտապ ԿԽԿ ՊԱԿՀ-ի 1-ին էտապում, վերը նշված յուրաքանչյուր ստրատեգիական խնդրի լուծման համար, ընտրված է կառավարման տեխնիկական մոդելներ, օրգաններ, կառավարման մեխանիզմներ։

Իմ կողմից առաջադրված ԿԽԿ ՊԱԿՀ-ի սպեցիֆիկ առանձնահատկությունները կայանում են նրանում, որ նպատակային ստրատեգիական խնդիրները, ինչպես ԵՄ-ական շատ այլ երկրների ՊԱԿՀ-ում է ընդունված, իրականացվում են ոչ թե ստերիոտիպ դարձած 3 ստրուկտուր-ֆունկցիոնալ, տիպային անկախ օրգաններում․ Գործադիր մարմին, Օրենսդիր մարմին, դատարա-իրավական մարմին, այլ 5 և հնարավոր է ավելի անկախ գործող ստրուկտուր-ֆունկցիոնալ մարմիններում, ինչպես ընդունված է Թայվանում, Ճապոնիայում, Սինգապուրում և այլն: Իմ կողմից մշակված ԿԽԿ ՊԱԿՀ-ի ստրուկտուր-ֆունկցիոնալ կառուցվածքում առաջադրված հիմնական անկախ ավտոնոմ օրգաններն են.

– ՀՀ ներքին պալատը, ԱԺ-ը, որին ես անդրադարձել եմ առանձին, որի մասին ընդհանուր պատկերացումները ես ներկայացրել եմ «Առավոտ» թերթի հուլիսի 11, 18, 25 համարներում: ԱԺ-ն համարվում է ՊԱԿՀ-ի օրենսդիր օրգանը, որոնցից յուրաքանչյուրը ռեալիզացնում է ստրատեգիական խնդիրներից մեկը կամ մի քանիսը։

– ՀՀ վերին պալատը, Սենատը, որը պետք է կենտրոնանա բացառապես աշխարհով մեկ սփռված հայության և ՀՀ հասարակության կոնսոլիդացման հարցերով (Իսրայելի օրինակով)։ Սենատը պետք է զբաղվի նաև համահայկական, կենտրոնաձիգ, ցանցային պետության ճարտարապետությամբ։

– Գործադիր մարմինը, որը պետք է կենտրոնանա բացառապես ռազմական արդյունաբերության, ռեալ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, հանքային արդյունաբերության վրա։ Գործադիր մարմնի N 2 բլոկի մինիստրությունները կարելի է համարել գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի ու սպորտի, աշխատանքի, սոցիալական ապահովության և կադրերի մինիստրությունները և այլն։ Գործադիր մարմնի 3-րդ էկոնոմիկա-ֆինանսական բլոկի մեջ կմտնի Էկոնոմիկայի ու ֆինանսների մինիստրությունը, հարկային վարչությունը, բանկային համակարգը և այլն:

– Հասարակական Ինտելեկտուալ պալատը (ԻՀՊ), որը ավտոնոմ, անկախ գործող օրգան է, որի նպատակն է պահպանել հայ ժողովրդի շահերը իշխանության ոտնձգություններից ու կամայականությունից։ Անալոգ օրգան «Խորհրդատուների պալատը» գործում է մեր հարևան Իրանում։

Այս օրգանը իր մեջ ընդգրկում է – Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ-ն), ՄԻՊ-ի գրասենյակը, Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), հասարակական լրատվական միջոցները, կուսակցությունների, արհմիությունների ու հասարակական կազմակերպությունների ձևավորման ու հսկման կենտրոնը, Հայ Առաքելական եկեղեցու համահայկական խորհուրդը (ՀԱԵ), Ռեֆերենդիումի, լյուստրացիայի կազմակերպման հանձնաժողովը, իմպիչմենտի դատարանը (Ֆինլանդիայի օրինակով, որը կարող է իմպիչմենտ հայտարարել նախագահին, վարչապետին և վերին ատյանի բարձրաստիճան չինովնիկներին), դատական համակարգը, վերահսկիչ հանձնաժողովը և այլն։

– Նախագահական հսկման ու պատասխանատվության ինստիտուտը, որը բաղկացած է Սահմանադրական կառավարման կենտրոնից (ՍԿԿ) և հակակոռուպցիոն կառավարման կենտրոնից (ՀԿԿ)։

Այս բոլոր մարմինների գլխին կանգնած է «Պետական ազգային խորհուրդը (ՊԱԽ)», որը կարող է կազմված լինել 7-11 հոգուց։ ՊԱԽ-ի ձեռքին է կենտրոնացված ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ)-ը, ԱԱԾ-ն, արտաքին հետախուզությունը, ոչ ՊՆ-ն, ՆԳՆ-ն, ԱԳՆ-ը (որը մասամբ ենթարկվում է Սենատին) և այլն։

ՀՀ ստրատեգիական խնդիրների և այդ  խնդիրները իրագործող կատարողական կառույցների բազայի վրա իմ աշխատանքներում մշակված է նաև նոր Սահմանադրական կառավարման կենտրոնի (ՍԿԿ) ստրուկտուր-ֆունկցիոնալ սխեման։

ՍԿԿ-ն բաղկացած է 3 օղակներից՝ Սահմանադրական նորմերի մոդելավորման կենտրոն (ՍՄԿ), Սահմանադրական աուդիտորական կենտրոն (ՍԱԿ) և Սահմանադրական դատարան (ՍԴ):

Ես կփորձեմ հետագայում վերը բերված կառավարման կատարողական օրգաններին և ՍԿԿ-ին անդրադառնալ ավելի մանրակրկիտ։

 

Հրայր Խառատյան 

 տեխ. գիտ. թեկնածու, թոշակառու

«Առավոտ» օրաթերթ

17.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել