Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսում

Սեպտեմբեր 18,2026 13:35 Share
coren

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ՝ սեպտեմբերի 18-23-ը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում սեպտեմբերի 18-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, 19-ին ժամանակ առ ժամանակ, 20-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 19-ին Շիրակի, Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան`2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, սեպտեմբերի 21-23-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել