Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովում կստեղծվի «Անալիտիկ խորհուրդ»

Հունիս 12,2017 17:50 Share

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունիսի 12-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ կայացած նիստում քվեարկությամբ հաստատել է ՀՀ ԱԺ որոշումների, հանձնաժողովին վերապահված ոլորտներում փորձագիտական եւ հետազոտական վերլուծական աջակցություն ցուցաբերելու համար «Անալիտիկ խորհուրդ» անվանումով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարեւորել է ստեղծվելիք աշխատանքային խմբի դերն ու նշել, որ հանձնաժողովի անդամները եւս ներգրավված են խմբում:

Հանձնաժողովի անդամները բարձր են գնահատել «Անալիտիկ խորհուրդ» ստեղծելու գաղափարը, հանդես են եկել խումբն այլ անդամներով համալրելու առաջարկներով, ինչն էլ ընդունվել է միաձայն:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել