Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղի շրջանում սկսվել է բերքահավաքը

Հունիս 21,2017 18:44

Քաշաթաղի շրջանի հարավային թևի հացահատիկի ցանքատարածքներում հունիսի 5-ից սկսվել է բերքահավաքը: Ինչպես տեղեկացրեցին շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչությունից՝ 15 օրերի ընթացքում ընդհանուր հնձվել է 5316հա տարածք, որից ցորեն՝ 360հա, գարի՝ 4956հա: Հաճարի հունձ դեռ չի կատարվում: Ընդհանուր ստացվել է 15260տ համախառն բերք՝ 28,7ց/հա բերքատվությամբ, որից ցորեն՝ 1350տ «37,5ց/հա», գարի՝ 13910տ «28,1ց/հա»:

Հունիսի 20-ին ցանքատարածքներում աշխատել է 74 կոմբայն: Շրջանում այս պահին կա 86 կոմբայն, որից 58-ը՝ Սյունիքի մարզից է բերվել: Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ 2016թ. աշնանը և 2017թ. գարնանը շրջանում ընդհանուր կատարվել է 20081հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 6620հա, գարի՝ 12415հա, հաճար՝ 1046հա: Մնացել է հնձելու. ցորեն՝ 6260հա, գարի՝ 14765հա, հաճար՝ 1046հա: Հունիսի 1-ից շրջանի հարավային Իշխանաձոր գյուղում գործում է բերքահավաքը ժամանակին ու անկորուստ իրականացնելու համար ստեղծված օպերատիվ շտաբ, որը ղեկավարում է շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Ցանքատարածքներում գործում են հակահրդեհային 3 հենակետ, որտեղ հերթապահում են ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնին «ՇԱԻԲ» կից հրշեջ-փրկարար մասի մարտիկները: Նրանց օժանդակում են համայնքներում ստեղծված կամավոր հրշեջ խմբերը: Օպերատիվ շտաբից տեղեկացա, որ այս պահին բերքահավաքն ընթանում է բնականոն հունով, եղանակային պայմանները նպաստավոր են. հունձն ընթանում է Թովմասարի սարահարթում, Կովսականի բարձրավանդակում և արաքսամերձ հարթություններում: ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի ՇԱԻԲ պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանն ասաց՝ այս օրերին որևէ արտակարգ իրավիճակ չի ստեղծվել, հակահրդեհային հենակետերում հերթապահությունն ընթանում է ըստ ծրագրի:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930