Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում տեղի է ունեցել Լապշինի գործով նախապատրաստական դատական նիստը

Հունիս 22,2017 16:29

Բաքվում ավարտվել է ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ հարուցված քրեական գործով նախապատրաստական նիստը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նիստում հստակեցվել են մեղադրյալի անկետային տվյալները:

Նիստի ընթացքում Լապշինն ասել է, որ ունի Իսրայելի, Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիություն, իր խնամակալության տակ գտնվում է մանկահասակ երեխա: Նա նաև նշել է, որ ծանոթացել է մեղադրական արձանագրությանը: Որպես վերջին բնակության վայր՝ բլոգերը նշել է Իսրայելը:

Լապշինի փաստաբանը որևէ միջնորդություն չի ներկայացրել:

Նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 30-ին:

Հիշեցնենք, Ալեքսանդր Լապշինը մեղադրվում է անօրինական կերպով Ադրբեջան մուտք գործելու մեջ: Նրա մուտքն այդ երկիր արգելված էր, քանի որ նա ներառված է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»՝ Արցախ այցելելու համար:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930