Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ Ս. Հացպանյանն ո՞վ է, բայց Վազգեն Սարգսյանը ՀՀ եւ Արցախի հերոս է». Արամ Սարգսյանը՝ եղբոր կողմից Ազգալդյանին զինաթափելու մասին (Տեսանյութ)

Հունիս 29,2017 16:02

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն անդրադարձավ ազատամարտիկ, Լեոնիդ Ազգալդյանի «Ազատագրական բանակի» մարտիկ Սարգիս Հացպանյանի մեղադրանքներին, թե Վազգեն Սարգսյանն է Արցախյան ազատամարտի ժամանակ կանխել Ազգալդյանի համար նախատեսված զինամթերքի տեղափոխումը Երեւանից՝ այդ կերպ զինաթափ անելով վերջինիս:

«Շատ տեսակետներ կարող են ասել…չգիտեմ՝ ո՞վ է Սարգիս Հացպանյանը, բայց գիտեմ, որ Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հերոս է: Նա եւ Լեոնիդ Ազգալդյանը լավ բարեկամներ են եղել: Ազգալդյանի հուշարձանի տեղադրումը Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունն է եղել: Նա Ազգալդյանի ծննդյան օրը միշտ ծաղիկներ է դրել»,-ասաց Արամ Սարգսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930