Լրահոս
Օրվա լրահոսը

Քննությունների արդյունքները բողոքարկողներից 28-ի միավորները բարձրացվել են

Հունիս 30,2017 14:37

Aravot.am-ը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանից (լուսանկարում) հետաքրքրվեց, թե քանի դիմորդ է բողոքարկել միասնական քննությունների արդյունքները:

Պարոն Իսպիրյանն ասաց, որ բոլոր քննությունների համար ունեցել են 117 բողոք, որոնցից 46-ը վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ էին, այսինքն` գնահատականը չի համապատասխանել կախված արդյունքներին. «Դիմել են, որ նայենք` արդյոք թիվը կամ խաչը համակարգչային ճանաչում գտե՞լ է: Ստուգվել է, եւ դրանցից 28-ը վերահաշվարկի արդյունքում երեխաների օգտին է լուծվել: Իսկ մնացած դեպքերում դիմորդները սխալ են հաշված եղել: Ունեցել ենք 60-ից ավել դիմում-խնդրանքներ` նորից քննություն հանձնելու վերաբերյալ: Դիմորդները խնդրել են վերահանձնել, նշել են, որ առողջական խնդիրներ են ունեցել, բայց բժշկի չեն դիմել: Նման բոլոր դիմումները, բնականաբար, մերժվել են բողոքարկման հանձնաժողովի կողմից, որովհետեւ չկա հաստատող փաստաթուղթ, որ իրենք այդ օրը վատառողջ են եղել: Եղել է մեկ դեպք` Համաշխարհային պատմության բովանդակային թեստի առաջադրանքի վերաբերյալ, մասնագետը գտել է, որ բողոքն արդարացի է, եւ բոլոր դիմորդների օգտին ավելացվել է 0,25 միավոր: Այլ տեսակի բողոքներ չեն եղել»:

ԳԹԿ տնօրենը նաեւ հայտնեց, որ չի եղել որեւէ դեպք, որ վերահաշվարկից հետո ինչ-որ մեկի միավորներն իջեցվեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930