Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւի ինչ-որ բան չի հիշում». Արմեն Մարտիրոսյան

Հուլիս 01,2017 15:52

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համատեքստից կտրված հայտարարություններ է համարում Արամ Սարգսյանի պնդումները, թե «Ժառանգությունը» 2007-ին, 2008-ին եւ 2017-ին տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններում առաջին համարի խնդիր է դրել, ինչի պատճառով այդ բանակցությունները արդյունք չեն տվել:

«Երեւի ինչ-որ բան չի հիշում 2007-ի հետ կապված, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն վեցերորդ համարն էր առաջարկում, իսկ Ռաֆայել Ղազարյանին՝ առաջին համար, եւ «Ժառանգությունից» ընդամենը երկու հոգի պետք է թեկնածու լինեին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Խաչատրյանը, երեւի դա լավ չի հիշում: Չի հիշում, որ երբ վերջում «Ժառանգությունն» ու «Հանրապետությունը» մնացին միայնակ, ինքը ասաց՝ գնում եմ որոշում ընդունեմ, գամ, գնաց, եկավ, ասաց՝ չեմ միանում: Այստեղ ինչ կապ ունի «Ժառանգությունը» մեծամտության հետ կամ որ ի սկզբանե խոսել էինք, որ միասնական գնանք, «Ժառանգության» պահանջը դա է եղել, հատվածական ներկայացնելը լավ բան չէ»,- Aravot.am-ին ասաց պարոն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Արամ Սարգսյանի այն պնդմանը, թե 2007-ին ինքը, Վազգեն Մանուկյանը, Արարատ Զուրաբյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն էին բանակցում, բայց արդյունք չտվեց, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջին համարի խնդիր դրեց:

Անդրադառնալով Արամ Սարգսյանի այն հայտարարությանը, թե երբ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ էր համախմբման գործընթացն ընթանում, այն ժամանակ էլ «Ժառանգությունն» այդ խնդիրը դրել է, որ ավելի լավ է՝ երիտասարդ մեկը լինի, և դա լինի Արմեն Մարտիրոսյանը, և այդ դեպքում իրենք կմիանան՝ պարոն Մարտիրոսյանը զարմացավ. «Այսինքն` ես նախագահի թեկնածո՞ւ էի»: Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ նման խնդիր 2008-ին չի եղել ու իրենք էլ սատարել են Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31