Լրահոս
Օրվա լրահոսը

Տինքի ընկերներու շարքին` դատարանի դիմաց եղած է նաեւ Թուրքիոյ խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլան. «Ակօս»

Հուլիս 03,2017 15:39

Սթամպուլի ծանր յանցագործութիւնները քննող 14-րդ դատարանին մէջ Յուլիս 3-ին տեղի կ’ունենայ պոլսահայ լրագրող Հրանդ Տինքի սպանութեան գործով հերթական դատական նիստը: Այսօրուան նիստին առաջին անգամ դատարանի առաջ կը կանգնին ոստիկանութեան ներկայացուցիչները, կը հաղորդէ «Ակօս»-ը։

Այս անգամ եւս դատական նիստէն առաջ դատարանին դիմաց հաւաքուած են Տինքի ընկերները` վերահաստատելու արդարութեան իրենց պահանջը: Խումբի անունէն ելոյթ ունեցած է Պիւլենթ Այտըն:

«Այս դատական գործը սկսաւ 2007-ի Յուլիս 2-ին, այսինքն` ասկէ տասը տարի առաջ: Սակայն մինչեւ այսօր այս յանցագործութեան իրական պատասխանատուները տակաւին դատարանի առջեւ չեն կանգնած, չեն դատապարտուած: Դատական գործը ինչ-որ առումով նորէն սկսաւ: Արդարութեան պահանջը կը շարունակուի: Այնպիսի ժամանակաշրջանի մէջ ենք, երբ ողջ Թուրքիոյ մէջ կը բարձրանայ արդարութեան պահանջը»,- ըսած է ան:

Այտըն ընդգծած է, որ պիտի շարունակեն հետեւիլ դատավարութեան ընթացքին, քանի դեռ յանցագործութեան բոլոր մասնակիցները չեն կանգնած արդարադատութեան առջեւ: Հրանդի ընկերները բռած են «Հրանդի համար, արդարութեան համար» գրութեամբ պաստառ: Տինքի ընկերներու շարքին` դատարանի դիմաց եղած է նաեւ Թուրքիոյ խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31