Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ֆահրադդին Սաֆարովն ասել է, որ Լապշինն այցելելով Լեռնային Ղարաբաղ, վիրավորել է ադրբեջանցիների զգացմունքները

Հուլիս 03,2017 17:21

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հերթական դատական նիստին այսօր լսել են երկու վկայություն: Մասնավորապես, Շուշիից հարկադիր տեղափոխված Էյուբ Աբդուլազիմովը հայտարարել է, որ Լապշինի մասին լսել է ԶԼՄ-ներից, հաղորդում է Turan գործակալությունը:

Նա վրդովմունք է հայտնել, որ «հայկական ագրեսիայի պատճառով ստիպված է եղել լքել հայրենիքը», հետևաբար Լեռնային Ղարաբաղն անվանելով «անկախ հայկական պետություն», Լապշինը «աջակցություն է հայտնել անջատողականներին»: Նա խնդրել է դատարանին Լապշինին արժանի պատիժ հասցնել:

Մյուս վկան՝ դարձյալ փախստական Ֆահրադդին Սաֆարովն ասել է, որ Լապշինն այցելելով Լեռնային Ղարաբաղ, վիրավորել է ադրբեջանցիների զգացմունքները:

Այնուհետև դատավոր Ալովսաթ Աբբասովը հայտարարել է, որ կլսեն ևս երեք վկաների, այդ թվում Լապշինի մոր վկայությունը: Սակայն Ադրբեջանի օրենքներով՝ վկան իրավունք ունի վկայություն չտալ մերձավորի դեմ:

Իր հերթին Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտնել է, որ Լապշինի մայրը ցանկություն չունի վկայություն տալ դատարանում: Նա կգա Բաքու՝ որդու հետ տեսակցելու: Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 6-ին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31