Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կարեւորում ենք բազմակուսակցական ժողովրդավարության լիարժեք կայացումը Հայաստանում». Արմեն Աշոտյան

Հուլիս 03,2017 19:21

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 3-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին եւ Գերմանիայի ՔԴՄ կուսակցության գործադիր մարմնի անդամ, Թյուրինգիայի լանդթագի (խորհրդարանի) նախկին նախագահ Դագմար Շիպանսկիին:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցությունը եւ այս համատեքստում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի դերն ու ջանքերը: Հանձնաժողովի նախագահն իր խոսքում ներկայացրել է տեսակետներ երկկողմ հարաբերությունների հետեւողական զարգացման հեռանկարների շուրջ: Արմեն Աշոտյանը կարեւորել է նաեւ եվրոպական պետությունների հետ կուսակցական հարաբերությունների զարգացման հնարավորությունները եւ նշել, որ բազմակուսակցական մշակույթի զարգացման համատեքստում Հայաստանը մեծապես կարեւորում է եվրոպական փորձն ու անցած ճանապարհը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գիտահետազոտական ոլորտի զարգացումներին, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության հեռանկարներին:

Գիտահետազոտական ոլորտում համագործակցության առաջնահերթությունների շրջանակում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է արտերկրի մասնավոր ընկերությունների ներգրավման հնարավորությունները: Գիտության ոլորտի ձեռքբերումների շրջանակում կարեւորվել է Հայաստանի միացումը «Հորիզոն 20-20» ծրագրին:

Անդրադարձ է կատարվել նաեւ տնտեսության զարգացման ռազմավարությանը: Արմեն Աշոտյանը կարեւորել է նորարարական մոտեցումների կիրառումը ոլորտում՝ չեզոքացնելու աշխարհագրական դիրքով պայմանավորված մարտահրավերները:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումներին: Ներկայացվել են Հայաստանում գործող առաջատար ընկերությունների ձեռքբերումները միջազգային շուկայում: Արմեն Աշոտյանն այս համատեքստում կարեւորել է նաեւ հայկական սփյուռքի դերն ու ներուժը՝ ոլորտում նոր հնարավորությունների եւ տեղի երիտասարդ գիտնականների համար հնարավորությունների ստեղծման հարցում:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարբեր ոլորտներում Գերմանիայի հետ համագործակցության մի շարք հարցերի:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31