Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկանք 2016 թ-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ ճշտված տեղեկությունների մասին

Հուլիս 06,2017 16:35

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հունվարի 16-ին հրապարակել էր  2016 թ.-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում տեղի ունեցած մահացության դեպքերի մասին տեղեկանք, որում ներկայացված տվյալների համաձայն՝ նախորդ տարում մահացության 162 դեպք է գրանցվել: Կասկած ունենալով վերոնշյալ տվյալների ոչ լիարժեք լինելու վերաբերյալ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացրել պաշտոնական այլ աղբյուրներով ևս: Դրա արդյունքում տեղեկատվություն է հավաքագրվել 2016 թ.-ի ընթացքում եւս 13 զինծառայողի մահվան դեպքերի մասին, որոնք չէին ներկայացվել ոչ պաշտոնական աղբյուրներում, ոչ էլ ԶԼՄ-ներով:

Տեղեկանքում ներկայացված են մահացած զինծառայողների անունները և մահվան հանգամանքները: Բացի թվական տվյալներից՝ անհամապատասխանություն կա նաև մահացած զինծառայողների անուն-ազգանունների մեջ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներով ստացված պաշտոնական տեղեկատվության մեջ որոշ զինծառայողների անուններ չեն համապատասխանում պաշտոնական աղբյուրներում ավելի վաղ հրապարակված անուններին, և ենթադրաբար դրանք նույն անձինք են, պարզապես նրանց անուն-ազգանուններում վրիպակ է տեղի ունեցել: 2016 թ.-ի մահացության դեպքերի ամբողջական պատկերը՝ հանգամանքների նկարագրությամբ, և այլ մանրամասներ ներկայացված է տեղեկանքում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31